Պատրաստ ենք ճնշումների և զրկանքների՝ հանուն մեր հավատամքի. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը չունի՞ մտավախություն, որ իշխանությունը կմեծացնի ճնշումներն իրենց նկատմամբ՝ շարունակելով շինծու քրեական գործեր հարուցել քաղաքական պայքարի ընթացքում, հետաքրքրվեցին լրագրողները շարժման համակարգող Նարեկ Կարապետյանից։

«Եթե մարդը գնում է այդ ճանապարհով, պետք է պատրաստ լինի զրկանքների՝ հանուն իր հավատամքի»,- ի պատասխան՝ նշեց Կարապետյանը։

Նա հավելեց՝ «Մեր ձևով» շարժումն ազգային նախագիծ է, որի նպատակն է հայրենիքում փոփոխություններ իրականացնելը։

«Բոլորը մոտիվացված են, և իմ թիմակիցների մեծ մասը պատրաստ են գնալ ճնշումների ճանապարհով»,- նշեց  «Մեր ձևով» շարժման համակարգողը։

Նարեկ Կարապետյանն ընդգծեց նաև՝ հասարակությանը պետք է տալ ընտրության իրավունք, և իշխանությունները, եթե այդքան վստահ են իրենց ուժերի վրա, չպետք է մարդկանց զրկեն այդ իրավունքից։

Leave a Comment