Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Մեր պետության ղեկավարը շեշտեց ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերիշխող դիրք է զբաղեցնում և պահանջում է փոխզիջումներ երկու կողմերից էլ՝ հաշվի առնելով դաշտում առկա իրական վիճակը։

Հետևաբար, Ղազախստանը կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել համբերություն, ճկունությու, պրոֆեսիոնալիզմ և շարունակել խաղաղության բանաձևի որոնումները։ Միևնույն ժամանակ, մեր երկիրը միջնորդ չէ, բայց, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք տրամադրել բանակցային հարթակ՝ բարի կամքի ոգով»,-ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment