Հայաստանի հավաքականի ու «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հաստատել է, որ մոտ է եղել «Սևիլյա» ու «Լեգանես» տեղափոխվելուն, տեղեկանում է Նոբել Առուստամյանի՝ YouTube-ի ալիքը:
«Սևիլիայի» դեպքում եղել են անձնական պայմաններ և առաջարկ «Լոկոմոտիվին», «Լեգանեսի» դեպքում՝ միայն անձնական պայմանագրի պայմաններն են քննարկվել:
«Լոկոմոտիվը» երկու դեպքում էլ հրաժարվեց ինձ բաց թողնել տրանսֆերային գումարի պատճառով, որն իրենց համար անընդունելի էր: Եվ նույնիսկ երբ 2023-ին «Վերդերի» հետ կապված պահը կար ու նրանց վերջին առաջարկը 4 միլիոն եվրո էր,
«Լոկոմոտիվը» մերժեց: Ակումբի տնօրենն ասաց, որ ես ավելի թանկ արժեմ: Ես ծիծաղեցի ու պատասխանեցի՝ կտեսնենք: Այդ պահին չճնշեցի, շարունակեցի աշխատանքը»,-ասել է Նաիրը: