Կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է «Նոայից»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտպոնական կայքը։
Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
36-ամյա ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024թ. հուլիսին, 31 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցուոմ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։