Սպերցյանը` Ռուսաստանի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Спорт Экспресс» պարբերականի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի 2025թ. երկրորդ լավագույն ֆուտբոլիստ։

Հայ կիսապաշտպանը քվեարկության արդյունքում հավաքել է 153 միավոր։

Սպերցյանից առաջ է անցել միայն Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը (243 միավոր)։

Քվեարկությանը մասնակցել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 ակումբների մարզիչները, «Спорт Экспресс»-ի 16 լրագրողներ, երկրպագուներ։

Leave a Comment