Վոլգոգրադից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել ցորենով բեռնված գնացքը

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագոններ են ուղևորվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ցորենի առաջին խմբաքանակը՝ 7 վագոնից բաղկացած, արդեն ուղևորվում է Երևան: Մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է ուղարկել 30 վագոն՝ 2 հազար տոննա ցորենով: 

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ 

Leave a Comment