Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի հետ զրույցում ասել է, թե որքան աշխատավարձ է ստանում «Ցրվենա Զվեզդայում»:
«Տարեկան ստանում եմ 600 հազար եվրո: «Լոկոմոտիվում» աշխատավարձս ավելի շատ էր՝ տարեկան 5,5 միլիոն ռուբլի (750 000 եվրո):
Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բարձր աշխատավարձ ունեն և դեռ ավելին են ուզում: Իմ կյանքի ծրագիրն այն է, որ երեխաները բնակարան ունենան, ծնողները՝ նույնպես: Հայրս ունի, մորս համար բնակարան եմ վարձակալում, տա Աստված՝ մոտ ժամանակներս հաջողվի տունը գնել»,- ասել է Նաիրը: