Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհուրդի նոր որոշումը, որի համաձայն փոփոխություններ են կատարվում ԲԴԽ՝ 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։
Կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման Հավելված 1-ի «Քաղաքացիական գործերով հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 8-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը,
Փոփոխված տարբերակը՝
Քաղաքացիական գործերով հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները`․․․ 8․ Դատական նիստերի ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին
2) Որոշման Հավելված 1-ի «Սնանկության գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 12-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը,
Փոփոխված տարբերակը՝
Սնանկության գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները`․․․12․ Դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին
3) Որոշման Հավելված 1-ի «Վարչական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժինը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Դատական նիստերի ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին,»,
Փոփոխված տարբերակը՝
Վարչական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները՝․․․1. Հայցադիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու, ընդունումը մերժելու, վերահասցեագրելու մասին․
1.1. Դատական նիստերի ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին
4) Որոշման Հավելված 1-ի «Քրեական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 12-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը։
Փոփոխված տարբերակը՝
Քրեական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները՝․․․ 12․Դատական նիստերի անցկացման ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: