Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել քրդական ուժերի և կառավարական ուժերի միջև: Սիրիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զինված քրդական խմբավորումները հարձակվել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջանների անցակետում գտնվող կառավարական անձնակազմի վրա: Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկու անվտանգության աշխատակից վիրավորվել են:
Սիրիայի դեմոկրատական ուժերի տվյալներով՝ ականանետային և ծանր զենքի հարձակումների ժամանակ վիրավորվել են երկու քուրդ մարտիկներ և հինգ քաղաքացիական անձինք:
Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և քրդերի հրամանատար Մազլում Աբդին ստորագրել են համաձայնագիր քրդական ուժերի աստիճանական ինտեգրման վերաբերյալ: