Ժնևում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ հանդիպել են Գորբաչովն ու Ռեյգանը

23 Դեկտեմբերի, 2025

Ժնևում գտնվող պատմական առանձնատունը՝  Fleur d’Eau-ն, որտեղ 1985 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը խթան հանդիսացավ սառը պատերազմի ավարտի գործընթացին, վաճառքի է հանվել 23 միլիոն շվեյցարական ֆրանկով (29 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Blick թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առանձնատունն ունի 12 սենյակ և զբաղեցնում է մոտավորապես 1,000 քառակուսի մետր տարածք։ Շենքը շահագործման է հանձնվել մի բանկիրի կողմից 1867 թվականին։

Այժմ վաճառքի հանած միջազգային ընկերությունը առանձնատունը գնել է 1996 թվականին 2.4 միլիոն ֆրանկով (մոտավորապես 2 միլիոն դոլար՝ այդ ժամանակվա փոխարժեքով)։

Առանձնատան հետ մեկտեղ գնորդներին առաջարկվում է գնել նաև 12,000 քառակուսի մետր հարակից այգի։ Նշվում է, որ առանձնատունը նախկինում աճուրդի էր հանվել աշնանը, բայց չէր վաճառվել։

1985 թվականի նոյեմբերի 19-21-ը Ժնևում տեղի ունեցավ Գորբաչովի և Ռեյգանի հանդիպումը։ Դրան նախորդել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման հերթական շրջանը, որն առաջացել է 1979 թվականին Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի հետևանքով։

Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը խոստովանել են, որ «միջուկային պատերազմն անթույլատրելի է», քանի որ «դրանում հաղթողներ չեն կարող լինել», և խոստացել են չձգտել «միմյանց նկատմամբ ռազմական գերազանցության»:

Leave a Comment