Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկանում ենք զույգի ինստագրամյան էջերից:

Օգոստոսին Hola պարբերականը հայտնել էր, որ զույգը սպասում է չորրորդ երեխային։

«Իմ արև, 2025 թվականի դեկտեմբերի 17»,-ինստագրամի իր  էջում գրել է Կուռնիկովան՝ հրապարակելով քնած երեխայի լուսանկարը:

Նույն հրապարակումը տեղադրված է Իգլեսիասի ինստագրամի էջում։ Որպես վայր նշվում է Մայամի քաղաքը։  Երեխայի սեռը և անունը չի նշվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment