Չեղարկվում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել կառավարության ՝ նախկինում ընդունած որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։  ԿԳՄՍՆ-ն նախագծով առաջարկում է՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`  ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը հաստատելու մասին»  որոշումը:

Սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment