Աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը՝ հարձակվող Կաձույոսի Միուրան, որոշում է կայացրել ևս մեկ տարի մնալ մեծ սպորտում։ Ինչպես հայտնում է Japan Today-ը, առաջիկա մրցաշրջանում նա հանդես կգա Ճապոնիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուկուսիմա Յունայթեդ» ակումբի կազմում։
58-ամյա Միուրայի համար սա կլինի պրոֆեսիոնալ կարիերայի արդեն 41-րդ մրցաշրջանը։
Ճապոնացի հարձակվողի տպավորիչ ուղին սկսվել է դեռևս 1986 թվականին։ Տասնամյակների ընթացքում նա հասցրել է խաղալ աշխարհի տարբեր մայրցամաքներում և հայտնի ակումբներում, որոնց թվում են բրազիլական «Սանտոսը», իտալական «Ջենոան», ավստրալական «Սիդնեյը», խորվաթական «Դինամո Զագրեբը»։
Իր հայրենիքում նա հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Վիսել Կոբեն», «Վերդի Կավասակին» և «Յոկոհաման»։
Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Միուրան անցկացրել է 89 հանդիպում և դարձել 55 գոլի հեղինակ՝ մնալով երկրի ֆուտբոլային պատմության լեգենդներից մեկը։