23 Դեկտեմբերի 2025, 10:45
Հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) 2026 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակում կպարգևատրվի Ձայնագրման ակադեմիայի հատուկ` «Կյանքի նվաճումների» մրցանակով։
Հայտնի երգչուհին ընդգրկվել է հատուկ մրցանակակիրների ցանկում՝ երաժշտության և համաշխարհային փոփ մշակույթի վրա ունեցած երկարամյա ազդեցության համար։
Պատվավոր մրցանակը կհանձնվի Գրեմմիի շաբաթվա Special Merit Awards Ceremony-ի ժամանակ՝ 2026 թվականի հունվարի 31-ին, Լոս Անջելեսի Wilshire Ebell Theatre-ում՝ Crypto.com Arena-ում կայանալիք 68-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ։
Շերը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենաերկարակյաց և ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաջողություններ գրանցելով թե՛ երաժշտության, թե՛ կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։