Թեքսասում վթшրի է ենթարկվել Մեքսիկայի ռազմածովային nւժերի ինքնաթիռը. կան զոhեր


Միջազգային


Թեքսասում վայրէջքի ժամանակ Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, մեկը՝ անհետ կորած է համարվում:

Այս մասին հայտարարել է Մեքսիկայի հյուպատոսությունը։ Հայտարարության համաձայն՝ զոհվածներից երեքը և մեկ անհետ կորածը ռազմածովային ուժերի աշխատակիցներ են։ Մյուս երկուսը տարհանվող հիվանդն ու նրա բժիշկն էին։ Հիվանդի ուղեկիցը և բուժքույրը ողջ են մնացել։

Մեքսիկական ռազմածովային ուժերի տվյալներով՝ King Air ANX 1209-ը մարդասիրական առաքելությամբ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեքսասոի Գալվեսթոն քաղաքի մոտակայքում վայրէջքի ժամանակ։ Որոնողական-փրկարարական գործողություն է իրականացվում ԱՄՆ ափամերձ պահպանության հետ համատեղ։

Գործակալությունը հավելել է, որ սկսվել է հետաքննություն՝ վթարի պատճառը պարզելու համար:


Leave a Comment