Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կհատկացվի 2 135 612 դրամ

Iravaban.net-ը  ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-88-Ո-162 որոշումը, որով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից գումար հատկացնել, ինչպես նաև փոփոխություն կատարել Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման մեջ։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերի, 94-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների հիման վրա։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 2 135 612 (երկու միլիոն հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր տասներկու) ՀՀ դրամ, որից՝

  1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին՝ 1 050 000 (մեկ միլիոն հիսուն հազարՀՀ դրամորից`
    1.  ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրի վարչական շենքի հետնամասի դարպասների գնման նպատակով՝ 950 000 (ինը հարյուր հիսուն հազարՀՀ դրամ:
    2. Երկու հատ բազկաթոռների գնման նպատակով՝ 100 000 (մեկ հարյուր հազարՀՀ դրամ:
  2. Դատական դեպարտամենտի և «Իմպեքս-Շին» ՍՊԸ-ի միջև 21.05.2024թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/05-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝   1 085 612 (մեկ միլիոն ութսունհինգ հազար վեց հարյուր տասներկուՀՀ դրամ:
  3. Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Leave a Comment