Ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել… Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:

Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն:

Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment