
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում դեկտեմբերի 23-27-ին է սպասվում առանց տեղումների եղանակ։
Այսօր ցերեկը մայրաքաղաքում 5-7 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։
Երեւանում ամենատաք դեկտեմբերի 23-ը արձանագրվել է 1962 թ.ին` 12.8°C, ամենացուրտը` 2002 թ.ին` — 21.3°C