Ռոնալդուն և Մեսսին ուզում են կարիերան ավարտել լավագույնի կարգավիճակում․ Նեգրեդո

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն խոսել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին, գրում է Goal-ը։

«Կարիերան ավարտելը շատ դժվար է։ Դա բարդ որոշում է։ Կարիերան տիտղոսով ավարտելը լավ որոշում է։

Ռոնալդուն ու Մեսսին ուզում են ավարտել կարիերան լավագույնի կարգավիճակում։ Նրանք ուզում են հաղթել ու լինել լավագույնը, դրա համար էլ դեռ մրցունակ են։

Ֆուտբոլիստի համար 40 և 38 տարեկանում շատ բարդ է պահել նման տեմպն ու մարզավիճակը»,- ասել է Նեգրեդոն։

Leave a Comment