Ադրբեջանական բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000 – 4000 դոլարի վնաս

Ադրբեջանցի և վրացի վարորդների ու ավտոմեխանիկների բազմաթիվ արձանագրումների համաձայն՝ ադրբեջանական ավտոմոբիլային բենզինը և դիզելը չեն համապատասխանում ժամանակակից (Euro-5) ստանդարտներին, ինչն էլ հանգեցնում է շարժիչի վնասման։

Ադրբեջանական բենզինը հաճախ ունի ցածր օկտանային թիվ և անկայուն քիմիական բաղադրություն, որը չի դիմանում ժամանակակից բարձր ճնշման և բարձր ջերմաստիճանի այրման պայմաններին, ինչի հետևանքով վառելիքը ինքնաբուխ պայթում է մխոցի ներսում՝ մեխանիկորեն վնասելով մխոցներն ու փականները։

Այս պայթյունները մեխանիկական հարվածների տեսքով փոխանցվում է շարժիչի հիմնական մասերին և աստիճանաբար առաջացնում է հետևյալ վնասները․

🟡 մխոցների և մխոցային օղակների մաշում կամ ճաքում,

🟡 փականների դեֆորմացիա կամ այրում, շարժիչի գլխի (cylinder head) վնասում,

🟡 կալանքների և կրող մասերի արագ մաշում։

Սկզբնական փուլում վարորդը կարող է նկատել միայն թակոցային ձայն, հզորության անկում և վառելիքի ծախսի աճ, սակայն շարունակական օգտագործման դեպքում վնասը դառնում է կուտակային և անշրջելի։ Շատ դեպքերում լուրջ խնդիրներ ի հայտ են գալիս արդեն 5 կմ ընթացքից հետո, մինչդեռ որակյալ վառելիքի դեպքում նման մաշումը կլիներ միայն տասնյակ հազարավոր կիլոմետրերից հետո։

Վերանորոգման արժեքը և ժամանակը նույնպես զգալի են․

🟡 ինժեկտորների և փականների մաքրում կամ փոխարինում՝ մի քանի հարյուր դոլար,

🟡 շարժիչի գլխամասի վերանորոգում՝ 1 000–2 000 դոլար,

🟡 ծանր դեպքերում ամբողջ շարժիչի կապիտալ վերանորոգում կամ փոխարինում՝ 3000 + դոլարից բարձր, և մեքենան կարող է մնալ ավտոսպասարկման կենտրոնում մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։

Աղբյուր՝ Հայելի

Leave a Comment