«Նոայի» բոսնիացի հարձակվողը լեհական ակումբների ուշադրության կենտրոնում

«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կարող է կարիերան շարունակել Լեհաստանում։ Այս մասին սոցցանցերում գրել է լրագրող Ռուդի Գալետին։

Բոսնիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Վարշավայի «Լեգիան», «Պոգոնն» ու «Ռակուվը», որոնք նրա տրանսֆերի վերաբերյալ հարցում են ուղարկել Հայաստանի չեմպիոնին։

27-ամյա ֆուտբոլիստը «Նոայում» հանդես է գալիս 2025թ. օգոստոսից, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Նա նաև 4 գոլային փոխանցում է կատարել։

Leave a Comment