Մահացել է՝ ընդամենը 74 տարեկան հասակում, ինչպես մայրս, Քրիս Ռին, իմ պատանեկության խորհրդանիշներից մեկը։ Եթե անկեղծ՝ այնքան էլ որակոյլ երաժշտություն լսող չէի 10 -11 տարեկան հասակում, բայց մի անգամ կասետներից մեկի վրա հորեղբորս տղան՝ Աշոտը հենց Քրիս Ռի էր ձայնագրել, լսեցի, ինչ որ բան ղուտուտ տվեց գիտակցությանս մեջ ու ներթափանցեց գիտակցություն, հետո իհարկե շատ շատ սիրեցի, մի շրջան ամենաշատը նրան էի լսում։
Ահա քրիսռիական երաժշտությունից ոգեշնչված գևովոր խոսքս։
Ճանապարհը լուռ է այս երեկո։ Ասֆալտը փայլում է, ինչպես հին վինիլը՝ տարիների շփումից հարթված։ Ոչ ոք չի խոսում, բայց երաժշտությունը դեռ շնչում է օդում։ Այդպես են հեռանում նրանք, ովքեր երբեք աղմուկ չեն սիրել։
Քրիս Ռին քայլում էր իր կյանքի ճանապարհով դանդաղ, ոչ շտապ, ոչ էլ ետ նայելով։ Նրա ձայնը՝ խորը ու մի փոքր խռպոտ, մնացել է ծառերի ճյուղերին, մեքենաների ներսում, ձմեռային պատուհանների վրա գրված շնչառության գոլորշու վրա ու պես։
Նա երգում էր ոչ թե մեծ բաների մասին, այլ այն պահերի, երբ մարդը մենակ է իր մտքերի հետ, երբ լույսը հեռվում է, բայց վստահ ես՝ այնտեղ տուն կա։ Երգում էր ճանապարհի հոգնածության մասին, սիրո, որը երբեք չի գոռում, և կարոտի, որ լուռ նստում է կողքիդ։
Նրա կիթառը խոսում էր այնպես, ինչպես խոսում են միայն նրանք, ովքեր շատ բան են տեսել ու այլևս չունեն ապացուցելու ոչինչ։ Յուրաքանչյուր հնչյունում կար մի փոքր անձրև, մի փոքր հին քաղաք, և մի կյանք՝ առանց շտապելու։
Երբ նա հեռացավ, աշխարհը չփլվեց։ Պարզապես մի ձայն դարձավ հիշողություն։ Բայց հիշողություն՝ կենդանի, որ ամեն անգամ արթնանալու է, երբ ինչ-որ մեկը ուշ գիշերով
միացնելու է հատկապես նրա երաժշտությունը և փորձում հասկանալ՝ ինչու է սիրտը մի քիչ ցավում։

Chris Rea-ն հիմա երկնային ճանապարհի մեջ է։ Ոչ այս, ոչ այն աշխարհում։ Այնտեղ, որտեղ երգերը չեն ավարտվում, որտեղ վերադարձը միշտ հնարավոր է, և որտեղ լռությունը երբեք դատարկ չէ։
Իսկ տեսանյութերը ․․․, մոտալուտ ամանորին երեկք նրա Chris Rea – Driving Home for Christmas երգը շատ լսենք, ինքը կգնահատի դա երկնքից։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից