Դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում կայանալու է Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Քննարկումների օրակարգում են պաշտպանության, էներգետիկայի և Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսը նախատեսում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բարձրացնել Իսրայելից սպառազինությունների ձեռքբերման, ինչպես նաև Գազայի համար նախատեսվող միջազգային խաղաղապահ խմբի կազմում ներգրավվելու հարցը։
Իսրայելական մամուլի հրապարակումների համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը կարող են նաև անդրադառնալ Թուրքիայի տարածաշրջանային դերակատարմանը՝ անուղղակի «ուղերձներ» հղելով վերջինիս: Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը հիմնականում վերնագրվում են հետևյալ կերպ. «Երուսաղեմում հույն-իսրայելական հանդիպում. այս 3-ի մտահոգությունը Թուրքիան է»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ աջակցությամբ ևս մտադիր է ներգրավվել Գազայում ձևավորվող միջազգային խաղաղապահ խմբի կազմում, որին սակայն Իսրայելը կտրականապես դեմ է:
Ermenihaber