«Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց փորձառու կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմանի համաձայնությամբ։
Արտակ Դաշյանը «Նոային» էր միացել 2024 թվականի ամռանը` դառնալով Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ անընդմեջ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական (Լիգայի) փուլի ուղեգիր։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Արտակին կատարած աշխատանքի համար և լավագույնն մաղթում հետագա կարիերայում»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։