Turkish Airlines-ը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան

Turkish Airlines թուրքական ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան:

Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել:

Սերդար Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթերը Ստամբուլ–Երևան-Ստամբուլ երթուղով։

Leave a Comment