Ով վերադառնա ավելորդ քաշով, չի խաղա. Գվարդիոլան սպառնացել է Ման Սիթիի խաղացողներին

Արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Բնականաբար, տոների ժամանակ նույնիսկ մարզիկները կարող են շեղվել սննդակարգի ճիշտ ռեժիմից։ Այս կապակցությամբ իր մեկնաբանությունն է տվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

«Երեկ նրանք կշռվել են. ամեն ինչ կատարյալ էր, սակայն երբ դեկտեմբերի 25-ին վերադառնան, մենք նրանց կրկին կկշռենք՝ տեսնելու համար, թե արդյոք որևէ մեկը ավելորդ քաշ ունի։ Երեք հանգստյան օրերից հետո ուզում եմ տեսնել, թե ինչ վիճակում են նրանք վերադարձել։ Ես վերահսկելու եմ, թե քանի կիլոգրամ են ավելացրել։ Եթե ինչ-որ մեկը երեք կիլոգրամ քաշ հավաքի, նա չի մեկնի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղին և կմնա Մանչեսթերում», — լրագրողներին ասել է Գվարդիոլան։

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեստ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին։

Leave a Comment