Պրեմիեր լիգայի թագը վերադարձնելու համար 10-11 տարի կպահանջվի․ Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է ակումբի արդյունքների ու Ռուբեն Ամորիմի մասին, տեղեկացնում է Press Box-ը։

«Մանչեսթեր Յունայթեդում» խնդիրները շատ են։ Մոտավորապես նույն պատկերն էր ակումբում, երբ նոր էի գլխավորել թիմը։ Ամորիմը լավ մարզիչ է, բայց նրանից շատ աշխատանք կպահանջվի՝ իրավիճակը շտկելու համար։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Պրեմիեր լիգայի թագը վերադարձնելու համար 10-11 տարի կպահանջվի»,- ասել է լեգենդար Ֆերգյուսոնը։

Մանչեսթերյան թիմը Ֆերգյուսոնի գլխավորությամբ 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Leave a Comment