Ինդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1100-ը


Աշխարհ


Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 1106 մարդ է զոհվել, ևս 175-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով շուրջ 7 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ հեղեղումները հրահրվել են տեղատարափ անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում շարունակվում են նոյեմբերի վերջից: Սելավային հոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքը դեպի առավել տուժած շրջաններ:




Leave a Comment