Բաքվի դատարանում երզափակիչ խոսք են ասել Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը. դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում

Բաքվի դատարանում այսօր երզափակիչ խոսք են ասել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում։ Այս մասին տեղեկանում ենք ABC Media-ի տելեգրամյան ալիքից:

Նշենք, որ Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությունը մտել է եզրափակիչ ելույթների փուլ։

Leave a Comment