Որակազրկում 1 տարով՝ մրցավարին վիրավորելու համար

«Բորդոյի» դարպասապահների մարզիչ Վիլֆրիդ Ռաստալը մրցավարին վիրավորելու համար 1 տարով որակազրկվել է։ Այս մասին հաղորդում է footamateur-ը:

«Մազերի» դեմ խաղի ժամանակ (4-3), Վիլֆրիդը վիճաբանել է մրցավարի հետ, ինչի համար 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել։

Մրցավարի արձանագրության մեջ նշվում է, որ Ռաստալը մրցավարին ասել է. «Դու անիծյալ ես, դու ոչինչ ես, դու թույլ ես»։

Leave a Comment