Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆուտրեն խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է Marca-ն։
«Լամին Յամալն ապագայում աշխարհում լավագույնը կլինի, բայց նա պետք է կայուն անձնական կյանք ունենա։ Նա երիտասարդ է, ու կարևոր է, որ ընկերուհի ունենա։
Երբ ես իմ երեխաների մոր հետ ծանոթացա, ամբողջությամբ պրոֆեսիոնալ դարձա, սկսեցի գիշերային ակումբներ քիչ գնալ, իսկ «Պորտուի» հանդերձարանում հեղինակություն ձեռք բերեցի»,- նշել է Ֆուտրեն։
Պորտուգալիայի հավաքականում նա հանդես է եկել 1983-95 թվականներին, 44 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։