Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
51-րդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը, նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է 1,2 անգամ:
Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
«Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները, նախորդ շաբաթվա համեմատ, ևս նվազել են՝ 1.2 անգամ։ Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։