Վարշավայի «Լեգիան» հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարեկ Պապշունը: Կողմերը ստորագրել են 2,5 տարվա պայմանագիր:
Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբը մրցաշրջանի ընթացքում 2-րդ անգամ է մարզիչ փոխում: 1,5 ամիս առաջ Էդվարդ Յորդանեսկուին փոխարինել էր Ինյակի Աստիսը:
Հիշեցնենք, որ լեհական ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: