Բիրտ ուժի կոչից մինչև սրբապղծում․ ինչպե՞ս Մայր Տաճարը վերածվեց «վարք անասնոց»-ի բեմահարթակի. Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանը գրում է. «Վարք անասնոց

Մաս Բ

Այս անձը, որ կոչ էր անում բիրտ ուժով բացել Մայր Տաճարի դռները (անձի ով լինելը կարծես հայտնի է), որի ցուցումներով էլ, ըստ հավաստի աղբյուրների Թալինի կոմունալի և օպերայի բեմի հարբած բանվորները կճղակներով հարվածեցին Տաճարի դռներին, բարձրացել ու կանգնել էր ոչ թե սյան խարսխին (ինչպես ասվում է), այլ զանգակատանը կպած Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա այս բացառիկ տապանաքարին»:

–00—ՅՄ

Leave a Comment