
Իլհամը փաստացի բոյկոտել է գագաթնաժողովը՝ հստակ մեսիջ հղելով ռուսներին: Ո՞րն է այդ մեսիջը:
Ալիևը ցույց է տալիս, որ եթե հարաբերությունները պաշտոնապես շարունակում են զարգանալ, ինչպես պնդել է Պեսկովը, ապա Ադրբեջանը պահպանում է ընդգծված ինքնուրույնություն։ Ավելին՝ չմասնակցելով՝ Բաքուն փաստացի ընդգծում է, որ ունի այլ առաջնահերթություններ՝ ասենք Թուրքիայի, Արևմուտքի հետ կապված։ Թեպետ նման գագաթնաժողովները ոչ պաշտոնական են, բայց կարևոր են որպես քաղաքական ցուցիչ։ Իլհամը հասկացնում է, որ ՌԴ-ի «քութիկը» չէ, այլ Պուտինին հավասար խաղացող է. Ռուսաստանը չի կարող լիովին վերահսկել տարածաշրջանային գործընթացները, իսկ Ադրբեջանը պատրաստ է իր շահերը առաջ տանել անկախ դիրքերից։
Այս ամենը վկայում է, որ Պուտինի աղմկահարույց ներողությունը տեղ չի հասել, նա Իլհամին չի համոզել. Ադրբեջանի վրա ազդցություն ունենալու Ռուաստանի իրական գործիքը Հայստանն էր, բայց Նիկոլը որոշել է ամեն գնով ազատվել «թոկից»՝ թուրքերին գործելու ազատություն տալով. Ռուաստանի ռազմավարական սխալների վրա են Նիկոլի տերերն իրենց քաղաքականությունը կառուցում՝ Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: