Անսահման սիրում եմ քեզ. Տեր Վրթանեսի կինը լուսանկարներ է հրապարակել


Հասարակություն


Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․ 

«Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22-րդ տարին։ Քսաներկու  տարի՝  սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։ 
   Շնորհակալ եմ քեզ, Տեր Վրթանես Բաղալյան ջան, սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։
    Շու’տ  ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը։  Հաստա’տ մնա կարգիդ  և ծառայությանդ մեջ։ 
  Անսահման սիրում եմ քեզ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մայր Աթոռում Տեր Վրթանեսը ինֆարկտ էր ստացել, նրա սիրտը ստենտավորել էին։ 


Leave a Comment