արեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի տարածքում իրականացվել է եզրաքարերի և հիմնապատի վերանորոգում

2025 թվականին Երևան քաղաքում իրականացվել են հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքներ։ Հասցեների հավաքագրումը իրականացվել է վարչության շրջանների կողմից տրված տեղեկատվության քաղաքացիների կողմից ուղարկված «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված դիմումների արդյունքում։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են ցանկապատերի, աստիճանների, եզրագքարերի վերանորոգում, փլուզված հենապատերի, անվահրիչների վերականգնում, վերանորոգում և փոխարինում, արգելապատնեշի տեղադրում։  Iravaban.net–ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։ 

Մի քանի աշխատանքներ առանձնացնելով՝ Թևոսյանն ընդգծեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի տարածքում իրականացվել է եզրաքարերի և հիմնապատի վերանորոգում, Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տանիքի վերանորոգում, Էրեբունի թանգարանի տանիքի վերանորոգում, Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգում և պատուհանների փոխարինում։

Նուբարաշենի աղբավայրում ցանկապատերի վերականգնման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են, ինչպես նաև Կորյուն փողոցում՝ բժշկական համալսարանի հարևանությամբ գտնվող գետնանցման պատերի և աստիճանների բազալտե երեսպատման աշխատանքները։

Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան 61 հասցեում իրականացվում է եզրաքարերի տեղադրում և աստիճանների վերանորոգում, իսկ Դավթաշեն 23/3 հասցեում՝ փլուզված հենապատի վերանորոգում։

Երևան քաղաքի 12 վարչական շրջանների մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների ծրագրերի շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ խմբասենյակների վերանորոգում, որի արդյունքում մի շարք մանկապարտեզներում ավելացել է խմբասենյակների քանակը, այդ թվում՝ Ավան վարչական շրջանի թիվ 52, 53 և 57 մանկապարտեզներում, Աջապնյակ վարչական շրջանի թիվ 43, Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզներում։

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տանիքների վերանորոգում, կոյուղիների հիմնանորոգում, մաքրում և վերանորոգում, ջեռուցման համակարգերի անցկացում և վերանորոգում, էլեկտրամոնտաժման և լուսավորության աշխատանքներ, լամինատե հատակների փոխարինում, ինչպես նաև որոշակի բակային աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ հինգ հասցեներում։

Leave a Comment