Տարածքային զիջումների հարցը զգալիորեն դանդաղեցնում է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Կարծում եմ՝ ռուսներն իսկապես ցանկանում են տարածքային վերահսկողություն հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության նկատմամբ։ Ակնհայտ է, որ ուկրաինացիները սա դիտարկում են որպես անվտանգության լուրջ հարց։ Այսպիսով, այս տարածքային զիջումը զգալի հետընթաց է բանակցություններում», – ասել է Վենսը UnHerd-ին տված հարցազրույցում։