22 դեկտեմբերի 2025 – 13:38 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը մտադիր է երկկողմ հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21–ին և 22–ին անցնում է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը։
Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, սակայն , ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալիևը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ: