Կրեմլի մամուլի ծառայությունը կադրեր է հրապարակել Էրմիտաժից, որտեղ տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այնտեղ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՊՀ երկրների մյուս առաջնորդներն արդեն հասցրել են կարճատև զրույց ունենալ Էրմիտաժում։