Մայամիում ՌԴ նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության հետ խորհրդակցություններից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին:
«Այսօր առավոտյան ես ստացա մեր բանակցողներից թարմացված տեղեկատվություն։ Կարծում եմ, որ մեր ձեռք բերած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ քննարկվում են բաց», – ասել է նա բրիտանական UnHeard պորտալին տված հարցազրույցում։