Ուխտերթ. Դեկտեմբերի 25-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ

Դեկտեմբերի 25-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրվան նվիրված`Ազատան համայնքի մուտքից ուխտերթով շարժվելու ենք Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

  • Ուխտերթը կմեկնարկի ժամը` 10:00, Ազատան համայնքի մուտքից, իսկ ժամը` 10:30-ին Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ։

Նշենք նաև, որ Մայր Աթոռից բերվելու է Սուրբ մասունք:

Leave a Comment