Տիգրան Խաչատրյանի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ՝ ՀՀ  վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1177-Ա որոշման մեջ կատարվել են  փոփոխություններ և լրացում։

ՀՀ կառավարությունը հիմք է ընդունել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի
18-ի «Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պատվիրակություն գործուղելու
մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Գևորգ Պապոյանի և Ժակ
Հակոբյանի» բառերը փոխարինել «Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի և Վրեժիկ Ֆահրադյանի» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել 3-րդ ենթակետը.
3)որոշման 3-րդ կետում «Էլիզ Գևորգյանի» բառերը փոխարինել «Վրեժիկ Ֆահրադյանի» բառերով.
4)որոշման հավելվածից հանել «Էլիզ Գևորգյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող, երկկողմ համագործակցության բաժնի պետ» բառերը և հավելվածը լրացնել «Վրեժիկ Ֆահրադյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության
խորհրդական» բառերով։

Leave a Comment