Երեք վարչական շրջաններում տեղադրվել է 35 չվացուցակի սարքավորում

Կանգառները սպասարկող ընկերության կողմից նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42 սարքավորում։ Iravaban.net–ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։

«Այս պահին երեք վարչական շրջաններում սարքավորումներից 35-ը արդեն իսկ տեղադրված են և գործում են։ Նրա խոսքով մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-ասաց Սարգիս Մանուկյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց․ «Ինչպես և խոստացել էինք՝ Երևանի կանգառներում արդեն հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք որ ցույց են տալիս, թե մեր հանրային տրանսպորտը քանի րոպեից է, մասնավորապես մոտենալու հենց այդ տվյալ կանգառին»։ 

Leave a Comment