Պեսկով․ «Պուտինն այսօր հանդիպելու է Փաշինյանի հետ»

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Այս մասին այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի ավարտին Պուտինը նախատեսում է նաև երկկողմ հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», – նշել է Պեսկովը։

Leave a Comment