Մոսկվայի բնակելի շենքերից մեկի կայանատեղիում մեքենա է պայթել։ Ռուսաստանի քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ հարձակման թիրախը Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ 56-ամյա Ֆանիլ Սարվարովն է։ Վերջինս զոհվել է։
«Մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները, արտակարգ ծառայությունների հետ համատեղ, ուսումնասիրում են դեպքի վայրը, շուտով կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ բժշկական և պայթուցիկ նյութերի փորձաքննություններ»,-ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։