ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում գրեթե 30 դիվանագետների՝ արտասահմանում ամերիկյան առաքելություններում դեսպանական և այլ բարձրաստիճան պաշտոններից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ առնվազն 29 երկրներում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին անցյալ շաբաթ տեղեկացվել է, որ նրանց լիազորությունները կավարտվեն հունվարին։ Նրանք բոլորը ստանձնել են իրենց պաշտոնները Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Ամենամեծ թվով ամերիկացի դեսպաններ են հետ կանչվել Աֆրիկայից: Այդ երկրների թվում են Բուրունդին, Կամերունը, Կաբո Վերդեն, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Մադագասկարը, Մավրիկիոսը, Նիգերը, Նիգերիան, Ռուանդան, Սենեգալը, Սոմալին և Ուգանդան: