22 դեկտեմբերի 2025 – 11:09 AMT
PanARMENIAN.Net – Մոսկվայում ձերբակալվել է կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը ոստիկանության կողմից՝ առանց պատճառաբանությանը: Նրան ձերբակալել են փողոցում առանց որևէ պատճառ հայտնելու, հայտնում է Հայաստանի կարատեի միությունը։
«Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանն օրերս Մոսկվայում հայտնվել է ոստիկանների ուշադրության կիզակետում։
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայի փողոցներից մեկում, առանց որևէ բացատրության, ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել հայ մարզիկին, նրան տեղափոխել են բաժին և դրանից հետո ձերբակալել։ Իսկ թե Կամոն ինչ նպատակով է մեկնել Մոսկվա և ինչ հիմքով է ձերբակալվել, նա պատրաստվում է հրապարակել բոլոր մանրամասները, երբ շատ շուտով ազատ արձակվի»,–ասվում է հաղորդագրության մեջ։