22 դեկտեմբերի 2025 – 10:41 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին։
«Այս երկու օրերի ընթացքում Պուտինն առանձին կզրուցի բոլորի հետ։ Միշտ այսպիսի ոչ ֆորմալ օրերը ուղեկցվում են առանձին ոչ ֆորմալ երկկողմ շփումներով։ Սրանում է նման ձևաչափի արժեքը», – ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք սպասում ենք, մենք պատրաստվում ենք», – ասել է նա։
ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցնում Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21–ին և 22–ին։
Մինչդեռ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալիևը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, հայտնում է Minval.az-ը։
Ադրբեջանի նախագահի վարչակազմից հայտնել են, որ Ալիևը չի մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։
Ինչ վերաբերում է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին, ապա վարչակազմում նշել են, որ Ադրբեջանի նախագահը չի կարողանալու մասնակցել հանդիպմանը՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով։
Փաշինյանն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր «գնահատանքն էր հայտնել Ադրբեջանի նախագահին» և ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմանների ստեղծումը կարող է դիտարկվել խաղաղության հաստատման առաջնային ձեռքբերումներից»: Նա նշել էր, որ տեղի ունեցած դրական ու կառուցողական զարգացումները տարածաշրջանի բոլոր պետությունների համար բացել են նոր հնարավորությունների դռներ։