Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին


 Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ  երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին AZERTAC պետական ​​լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։


 


«Ալիևը Սանկտ Պետերբուրգ չի մեկնիէ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով»,- հայտնել է Ալիևի աշխատակազմը։


 


Վարչակազմը պարզաբանել է նաև Ադրբեջանի նախագահի` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները:


 


«Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»,- ասվում է հաղորադրգրության մեջ:


 


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment